Քրիստոֆ Շտրասերն անհիմն է համարել Լեյլա և Արիֆ Յունուսներին կալանավորելը

Ադրբեջանական Salam News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարդու իրավունքների ու հումանիտար օգնության հարցերով Գերմանիայի կառավարության հատուկ ներկայացուցիչ Քրիստոֆ Շտրասերը հայտարարություն է տարածել՝ կապված Ադրբեջանում իրավապաշտպաններ Լեյլա ու Արիֆ Յունուսների կալանավորման հետ:

Այս մասին հայտնել է Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատունը: Իր հայտարարությունում Շտրասերն ընդգծել է, որ Լեյլա ու Արիֆ Յունուսներին կալանավորելն իրավական պլանում անհիմն է: Ավելի վաղ Շտրասերը հանդիսացել է Ադրբեջանի քաղբանտարկյալների գծով ԵԽԽՎ-ի հատուկ ներկայացուցիչ և պատրաստել է Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին հատուկ զեկույց:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031