Բաժիններ՝

Գերմանիան կասեցրել է ՌԴ-ի հետ ռազմական համաձայնագրի գործունեությունը

Գերմանական Sueddeutsche Zeitung թերթի փոխանցմամբ՝ Գերմանիան Ուկրաինայում շարունակվող ճգնաժամի ֆոնին կասեցնում է Ռուսաստանում ռազմա-ուսումնական ճամբարի համար սպառազինության մատակարարման մասին համաձայնագրի գործունեությունը՝ չնայած նրան, որ ԵՄ-ը նրան չի պարտավորեցրել անել դա:

Այս մասին հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Զիգմար Գաբրիելը: Նրա խոսքերով՝ իրենք հետ են վերցրել Գերմանիայում ռազմական տեխնիկայի խոշորագույն արտադրողներից Rheinmetall խմբին տված թույլտվությունը՝ կապված Ռուսաստանի հետ պայմանագրի իրագործման հետ:

Ավելի վաղ նախագիծը միայն կասեցվել էր: Դա տեղի էր ունեցել ընթացիկ տարվա մարտին՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից անմիջապես անց: Rheinmetall-ը 2011 թվականին ռուսական կողմի հետ ստորագրել էր Ռուսաստանի հարավ-արևմուտքում՝ Մուլինոյում, ռազմա-ուսումնական կենտրոնի կառուցման մասին պայմանագիր: Գործարքը գնահատվել էր մոտ 100 միլիոն եվրո: Ենթադրվում էր, որ այդ կենտրոնում տարեկան մարզվելու էր 30.000 ռուս զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս