Բաժիններ՝

ՌԴ ՊՆ-ն ուկրաինական բանակին մեղադրել է երկրի արևելքում ֆոսֆորային ռումբեր կիրառելու մեջ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ՊՆ-ը հայտարարել է, որ ուկրաինական բանակը երկրի արևելքի քաղաքներին ու բնակավայրերին հարվածելիս կիրառել է ֆոսֆորային ռումբեր:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Վիկտոր Պոզնիխիրը: Նա ընդգծել է, որ ուկրաինական բանակի կողմից ֆոսֆորային ռումբեր կիրառելու մասին իրենց տեղեկությունները հավաստի են:

Պոզնիխիրը մանրամասնել է, որ դրանք հունիսի 12-ին կիրառվել են Սլավյանսկում, հունիսի 29-ին՝ Սեմյոնովկայում, հուլիսի 7-ին Լիսիչանսկում և հուլիսի 23-ին Դոնեցկում: Պոզնիխիրն Ուկրաինային կոչ է արել դադարեցնել արգելված այդ զենքի կիրառումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031