Բաժիններ՝

Ըստ ԱՎԾ-ի՝ շարունակում ենք հարստանալ

Այս տարվա առաջին կիսամյակում 2013 թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 4.0%-ով: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության այսօր հրապարակած տվյալների` նույն ժամանակաշրջանում միջին անվանական աշխատավարձի աճը կազմել է 7.1%:

Այսինքն, պաշտոնական տվյալները «փաստում» են, որ Հայաստանի բնակչության գնողունակությունը բարձրացել է: Սա դեռ այն դեպքում, երբ պետական հատվածում աշխատողների աշխատավարձի ավելացումը հուլիսից է եղել և դեռևս հաշվառված չէ ԱՎԾ կողմից:

Ի դեպ, պետական հատվածում աշխատավարձերի աճը զիջում է մասնավոր հատվածի աշխատավարձերի աճին, մասնավորապես` պետական աշխատողներն առաջին կիսամյակում ստացել են 5.0%-ով ավելի, իսկ մասնավորները` 9.1%-ով ավելի աշխատավարձ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031