
Գերմանացի ֆուտբոլիստները տոնելիս վնասել են Աշխարհի գավաթը

RP ONLINE-ի փոխանցմամբ` Գերմանիայի ֆուտբոլային հավաքականի ֆուտբոլիստներն աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճելու հետ կապված տոնակատարությունների ժամանակ վնասել են մրցաշարի գլխավոր մրցանակը` Աշխարհի գավաթը:
Այս մասին հայտարարել է Գերմանաան ֆուտբոլային միության նախագահ Վոլֆգանգ Նիրսբահը: Նրա խոսքերով` տոնակատարության ժամանակ գավաթից պոկվել է նրա մի կտորը: Նիրսբահը վստահեցրել է, որ իրենք կվերանորոգեն գավաթը` դիմելով մասնագետների օգնությանը:
Միևնույն ժամանակ չի հաղորդվել, թե գերմանացի ֆուտբոլիստներից ով է վնասել գավաթը: Նիրսբահն ընդգծել է, որ իրենք անցկացրել են լուրջ և խորացված հետաքննություն, սակայն այն արդյունքներ չի տվել:
ԶԼՄ-ների տվյալներով` վնասվել է ոչ թե Աշխարհի իրական գավաթը, այլ` դրա պատճենը: ՖԻՖԱ-ի կանոններին համաձայն, գավաթի բնօրինակը պահվում է կազմակերպությունում, իսկ հաղթող թիմը ստանում է միայն դրա պատճենը: