Բաժիններ՝

Ուրուգվայի նախագահը վստահ է, որ Սուարեսն ունի հոգեբույժի կարիք

Sport.es պորտալի փոխանցմամբ` Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան հայտարարել է, որ պատժամիջոցները չեն կարող օգնել` լուծելու համար երկրի ֆուտբոլային հավաքականի ու «Բարսելոնա» ակումբի հարձակվող Լուիս Սուարեսի խնդիրը:

Մուխիկան վստահություն է հայտնել, որ այն բանից հետո, ինչ Սուարեսը Բրազիլիայում անցկացված Աշխարհի առաջնության ժամանակ կծեց Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կելինիի ուսը, ֆուտբոլիստին անհրաժեշտ է ուղարկել հոգեբույժի մոտ.

«Սուարեսը գլխի հետ կապված խնդիրներ ունի: Բանն այն է, որ նա մեծացել է շատ աղքատ ընտանիքում: Զայրույթի պահին նա կարող է ավելորդ բաներ թույլ տալ իրեն»:

ՖԻՖԱ-ն հունիսի վերջին նրան որակազրկեց ազգային թիմի 9 պաշտոնական հանդիպմամբ և 4 ամսով հեռացրեց ֆուտբոլային գործունեությունից: Ֆուտբոլիստը նաև տուգանվեց 100.000 շվեյցարական ֆրանկով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս