Բանկերը գնել են 96 միլիոն դոլար, վաճառել 99.7 միլիոն դոլար
Հուլիսի 14-18-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 96,039,339 դոլար 406.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 99,721,821 ԱՄՆ դոլար 407.70 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 21,180,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,172,352 EUR 551.43 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 15,186,074 EUR 554.83 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 984,250,855 ՌԴ ռուբլի 11.72 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 246,787,505 ՌԴ ռուբլի 11.90 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: