Բաժիններ՝

Ուկրաինայի ԱԳՆ-ը քաղաքական ճնշում է համարում ճշգրիտ հարվածներ հասցնելու մասին Լավրովի հայտարարությունը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը քաղաքական ճնշում է համարում Ուկրաինային ճշգրիտ հարվածներ հասցնելու վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը:

Կլիմկինն ընդգծել է, որ ներկայումս Ռուսաստանն իրավիճակը սրում է տարբեր պատրվակներով: Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման հետ կապված` Կլիմկինը նկատել է, որ ռուսական ներխուժման մասին լուրերը մշտապես տեղ են գտնում տեղեկատվական տիրույթում.

«Սակայն այդպիսի ներխուժումը համաշխարհային մասշտաբում տոտալ ձևով կփոխի անվտանգության ընկալումը և կհանգեցնի համաշխարհային գերտերությունների միջև բացարձակ այլ զարգացմանը: Պուտինին կարող է նախևառաջ կանգնեցնել այն, որ հենց Ռուսաստանում արձագանքը կարող է լինել ոչ միանշանակ:

Երկրորդ պահն առնչվում է միջազգային իրավունքին: Չնայած Ռուսաստանն արդեն իսկ խախտել է ամեն ինչ, ինչը հնարավոր ու անհնար էր: Եվ երրորդ պահն էլ առնչվում է միջազգային հանրության արձագանքին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031