Բաժիններ՝

Մենք լրջորեն զգուշացրել ենք մեր ուկրաինացի գործընկերներին. Լավրով

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի բացառել Ուկրաինային ճշգրիտ հարվածներ հասցնելու հնարավորությունը: Այս մասին Լավրովը հայտարարել է Россия-24 հեռուստաալիքի եթերում.

«Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքի հրետակոծման շարունակման դեպքում Ռուսաստանը կարող է ճնշել կրակակետերը: Ռուսաստանը դեռ Ուկրաինայի կողմից իր տարածքի հրետակոծումը դիտարկում է որպես ոչ պրոֆեսիոնալիզմի կամ պատահականության հետևանք:

Մենք արդեն իսկ զգուշացրել ենք, որ եթե դա շարունակվի, ապա մենք կձեռնարկենք անհրաժեշտ միջոցներ: Նվազագույնը եթե հասկանալի դառնա, որ դա արվում է միտումնավոր, ես համոզված եմ, որ մենք պետք է ճնշենք դրանք»:

Լավրովն ընդգծել է, որ ամեն դեպքում դա ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի հետևանք է. «Սակայն մենք լրջորեն զգուշացրել ենք մեր ուկրաինացի գործընկերներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031