Ֆրանսիան պատրաստ է անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկել՝ իր կողմից արված առաջարկի իրականացման համար. Անրի Ռենո

Այսօր Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի՝ Բաստիլի գրավման առիթով Հայաստանի հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին:

Ինչպես նշեց դեսպանը, այսօր «գրավել Բաստիլը» արտահայտությունն ասոցացվում է մի հասկացության հետ, որը նշանակում է վերջ դնել մի համակարգի, որն այլևս ընդունելի չէ. «Բաստիլի գրավումը շատ խորհրդանշական իրադարձություն է ոչ միայն Ֆրանսիայի համար. այն աստիճանի կարևոր իրադարձություն է, որը դուրս եկավ անգամ Ֆրանսիայի սահմաններից: Իմիջիայլոց, խորհրդանիշն անհամեմատ ավելի ուժեղ ընդգծվածություն ունի, քան իրականությունը: Բաստիլ, որը նշանակում էր արքունի կամայականություն: Բնականաբար ենթադրվում էր նաև ընդդիմադիրների ազատազրկում, մարմնավորում էր ամեն ինչ, որը հատուկ է մի ռեժիմի, որն ամեն ինչ է, բացի հանրապետություն լինելուց: Մի ռեժիմ, որտեղ օրենքի իշխանություն՝ որպես այդպիսին, չկա: Եվ, հենց այս կամայական ռեժիմը տապալելու միտումով է, որ հեղափոխականները ձեռնամուխ եղան Բաստիլի գրավմանը: Որովհետև գրավումից անմիջապես հետո հեղափոխականները Բաստիլում գտան երկու-երեք կալանավորի, որոնցից մեկը բոլորի կողմից մոռացության մատնված մի պոետ էր և մեկ այլ բանտարկյալ, որը մտավոր խնդիրներ ուներ: Բայց կարևորը խորհրդանիշի ուժն էր: Երևի սրանով էլ պայմանավորված է այն թևավոր խոսքը՝ Բաստիլ գրավել»:
Ֆպանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստան կատարած պետական այցի ժամանակ ասել էր, որ Ֆրանսիան պատրաստ է ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին՝ փոխվստահության մթնոլորտ հաստատելու ճանապարհներ գտնելու համար: Անդրադառնալով Օլանդի հայտարարությանը և ԼՂՀ հակամարտություն հարցին՝ Ֆրանսիայի դեսպանն ասաց, որ իսկապես հարցին պետք է նման կերպով լուծում տրվի. «2014 թվականաի մայիսի 12-13ը պետական այցի ժամանակ հանրապետության նախագահը չմոռանալով հրադադարի պայմանագրի ստորագրման 20-ամյա տարեդարձը, իսկապես արտահայտվեց այդ հարցի շուրջ, որ հարկ է արագացնել բանակցային գործընթացը, որի վերջնանպատակը կայուն, հուսալի խաղաղության հաստատումն է: Մյուս կողմից՝ կոչ արեց հակամարտության կողմերին՝ որդեգրել այնպիսի կեցվածք, որը, բնականաբար, հնարարավորություն պետք է տար քաղաքական տեսանկյունից ընդունելի տարբերակով համապատասխան որոշում կայացնելու, որը միտված պետք է լիներ, պետք է օժանդակեր տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը: Խոսքը վերաբերում է ձեռնարկվելիք միջոցներին, սրանք այն միջոցներն էին, որոնց միջոցով լարված վիճակը պետք է մեղմվեր, և պետք է ստեղծվեին հնարավոր բոլոր պայմանները, որպեսզի բանկցային գործընթացը իր տրամաբանական շարունակությունը կարողանար ունենալ»:
Անրի Ռենոն հավելեց` Ֆրանսիան նման հայտարարություն արեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ֆրանսիան՝ ի թիվս երկու այլ երկրների, ստանձնել է, և մինչ օրս իրականացնում է Մինսկի խմբի համանախագահությունը. «Ֆրանսիայի նախագահի կողմից առաջարկված այս գաղափարը նաև ֆորմալ կերպով սատարվեց, ընդունվեց նաև համանախագահող մյուս երկու երկրների կողմից: Ֆրանսիան ակնկալում է, որ հնարավորություն ստեղծվի առաջարկը շարունակականության մեջ տեսնել: Այն բանից հետո, երբ Հայաստանը և Ադրբեջանը պատրստակամություն կհայտնեն հանդիպելու, Ֆրանսիան իր կողմից արված առաջարկի իրականացմանն անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկի»:
Բավական Ափիցարյան

Տեսանյութեր

Լրահոս