Բաժիններ՝

Գայանե Սահակյան. «Պատվաստանյութի ուշացման հետևանքով՝ երեխաները ռիսկի չեն ենթարկվի»

«Այս պահին դիտվում է էնտերովիրուսային վարակների աշխուժացում երեխաների մոտ, բայց դա չի նշանակում, որ մենք միշտ ունենք համաճարակային իրավիճակ»,-168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Իմունականխարգելման ծրագրի ղեկավար, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի խորհրդական Գայանե Սահակյանը:

Նա նշեց, որ երեխաների բոլոր տարիքային խմբերի մոտ նկատվում է այս վիրուսը, սակայն հիմնական ռիսկային խումբը 3-10 տարեկան երեխաներն են. «Էնտերովիրուսները մշտապես կան, իրենք սեզոնականություն չունեն, ուղղակի առավել շատ դրսևորվում են ուշ գարնան, ամառային ու աշնան սկզբի ամիսներին»:

Գ. Սահակյանըմեզհետզրույցում ասաց, որ շրջակա միջավայրում էնտերովիրուսները լավ տարածված են: Դրանք պահպանվում են արտաքին միջավայրում: Եվայդ համաճարակի՝ հիմնականում փոքրիկների շրջանում տարածված լինելը պայմանավորված է այնհանգամանքով, որ փոքր տարիքի երեխաները կյանքի սկզբնական փուլում են հանդիպում էնտերովիրուսի հետ, ու դրա հետևանքով՝ այդ տարիքի երեխաների մոտ ավելի բուռն կլինիկական ընթացք է ստանում:

Ըստ Գ. Սահակյանի՝ վիրուսի ախտանշանները տարբեր են՝ կախված նրանից, թե ո՞րն է,այսպեսասած, մուտքի դուռը. «Տարածվում են օդակաթիլային ճանապարհով, որի դեպքում շնչառական վիրուսային հիվանդություններին բնորոշ ախտանշաններ կարողեն առաջանալ՝ մրսածություն, ջերմություն, մկանացավ, թուլություն, հարբուխ, իսկ եթե մուտքի դուռը բերանն է, ապա այդ դեպքում ավելի շատ աղիքային վարակիչ հիվանդության բնորոշ ախտանշաններ են առաջանում՝ սրտխառնոց, գլխացավ, փորլուծություն: Իսկ ամենալուրջ կլինիկական դրսևորումն այն է, որ կարող են մենինգիտներ առաջանալ՝ ուղեղի թաղանթի բորբոքումներ: Ի դեպ, մենք ունենք հոսպիտալացման դեպքեր: Հիմանականում շատ թեթև են ընթանում այդ դեպքերը: Հոսպիտալացումից հետո, 2-3 օրվա ընթացքում արդեն երեխաների առողջական վիճակը բարելավվում է, ու դուրս են գրվում՝ առանց բարդությունների»:

Խոսելով Հայաստանում պատվաստանյութերի հետ կապված խնդիրների մասին՝ Գ. Սահակյանն ասաց, որ կա ընդամենը մեկ պատվաստանյութի ընդհատում. «Դա պայմանավորված է միջազգային շուկայում այդ նույն պատվաստանյութի (եռավալենտ՝ դիֆտերիայի, փայտացման, կապույտ հազի պատվաստանյութ) անբավարար քանակությամբ»:

Գ. Սահակյանի խոսքով՝ պատվաստանյութի գումարը փոխանցված է ՄԱԿ-ի հիմնադրամին, և գնման գործընթացըկատարվել է. «Պարզապես, քանի որ արտադրողն ինքն ունի խնդիր՝ անբավարար քանակության պատճառով, երկիր ներմուծման գործընթացն ուշանում է: Առաջին խմբաքանակն արդեն առաջիկայում սպասում ենք հուլիսի 15-ին, ու մինչև հուլիսի 20-ն արդեն բաշխումը կկատարվի: Այն բոլոր երեխաները, որոնք այս 2 ամիսների ընթացքում պատվաստում չեն ստացել, պոլիկլինիկաներից կզգուշացնեն ծնողներին ու կկանչեն պատվաստումների, կպլանավորենք, որ հերթեր չգոյանան: Դա, փառք Աստծո, այնպիսի հիվանդությունների դեմ է (դիֆտերիա, փայտացում, կապույտ հազ), որ մենք խնդիր չունենք: Այնպես որ, երեխաներն ապահովված են: Այդ ուշացումով նրանց ռիսկի չենք ենթարկել»,-ասաց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցը:

ԱՆԻ ՔԵՇԻՇՅԱՆ

Լուսանկարը՝ Արմենպրես-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս