Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան և Նորվեգիան պաշտպանական համաձայնագիր են կնքել Ռուսաստանի սպառնալիքին հակազդելու համար

Մեծ Բրիտանիան և Նորվեգիան նոր խոշոր պաշտպանական համաձայնագիր են կնքել, որի նպատակն է հակազդել Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում Ռուսաստանի սուզանավերի ներկայացրած սպառնալիքին: 

Մեծ Բրիտանիայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նոր համաձայնագրի շրջանակում առնվազն 13 ռազմանավից բաղկացած համակցված նավատորմը, որը կհզորացվի ինքնավար համակարգերով, կհետապնդի ռուսական սուզանավերը և կպաշտպանի կարևորագույն ենթակառուցվածքներն Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում: 

«26-րդ տիպի հզոր և առաջադեմ ֆրեգատները կպարեկեն Գրենլանդիայի, Իսլանդիայի և Միացյալ Թագավորության միջև ռազմավարական նշանակություն ունեցող տարածքում՝ վերահսկելով Ռուսաստանի ծովային գործունեությունը և պաշտպանելով կարևորագույն ենթակառուցվածքները, այդ թվում՝ ստորջրյա կապի մալուխները և խողովակաշարերը, որոնք տեղափոխում են կենսականորեն կարևոր տեղեկատվություն, էլեկտրաէներգիա և գազ», – նշված է հաղորդագրության մեջ: 

Համաձայնագիրը նախատեսում է, այդ թվում, թագավորական ծովային հետևակայինների վերապատրաստում Նորվեգիայում և երկու երկրների զինված ուժերի համատեղ զորավարժություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031