«Ռուս-ուկրաինական բանակցությունների համար Թուրքիայից ավելի հարմար տեղ չկա». Ֆիդան

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելուն միտված խաղաղության բանակցություններին՝ հայտարարելով, որ Թուրքիայից ավելի հարմար տեղ չկա դրանց համար: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Մենք դա ապացուցել ենք անցած ամառ Ստամբուլում 3 անգամ կազմակերպած բանակցային հանդիպումներով՝ դրանք ընդունելով և ղեկավարելով: Դրանցից յուրաքանչյուրի պարագայում կողմերն իրապես ուրախ են հեռացել»,- հավելել է նա:

Նշենք, որ Ֆիդանը նման հայտարարությամբ հանդես է եկել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անցկացված ՆԱՏՕ անդամ երկրների ԱԳ նախարարների գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված մամուլիս ասուլիսում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031