Իրաքը պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահ»-ի և հութիների դեմ
Իրաքը պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահ»-ի և հութիների դեմԻրաքում ուժի մեջ է մտել արդարադատության նախարարության կողմից ահաբեկչական կազմակերպությունների գրանցամատյանում ընդգրկված լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման և Եմենի հութիների ակտիվները սառեցնելու վերաբերյալ որոշումը:
Այս մասին հաղորդում է The National պարբերականը։
«Իրաքի իշխանություններն արգելափակում են ցուցակում ընդգրկվածների շարժական, անշարժ գույքն ու ֆինանսները», – թերթը հատված է մեջբերել Իրաքի Կենտրոնական բանկի փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի վարչության հայտարարությունից։
Վարչությունում նշում են, որ «Հեզբոլլահ»-ը և հութիները մասնակից են ահաբեկչական ակտիվ գործունեությանը, բայց մանրամասներ չեն ներկայացնում։Նոյեմբերին հաղորդվել է, որ Լիբանանի Կենտրոնական բանկը որոշում է ընդունել ուժեղացնել հսկողությունը ֆինանսական գործառնությունների նկատմամբ՝ նպատակ ունենալով, այդ թվում, դադարեցնել ծայրահեղական խմբերի ֆինանսավորումը։
Մինչ այդ LBCI հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրների, հաղորդել էր, որ Լիբանան ժամանած ամերիկյան պատվիրակությունը Բեյրութին երկու ամիս ժամանակ է տվել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ֆինանսական ու ռազմական կարողությունները կրճատելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար։
Մասնավորապես, ԱՄՆ-ն պահանջել է դադարեցնել «Քարդ ալ Հասան» կազմակերպության գործողությունները, որը մասնակցում է «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորմանը։
