Բաժիններ՝

Իսրայելը հրետանային հարված է հասցրել Լիբանանի տարածքին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իսրայելական հրետանին հրետակործել է Լիբանանի սահմանային շրջանները՝ ի պատասխան այտեղից հրթիռ արձակելու, որը չի հանգեցրել զոհերի ու ավերածությունների: Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամլո ծառայությունը:

Իսրայելի հյուսիսի ուղղությամբ հրթիռ արձակելը համընկել է այս շաբաթ Գազայի հատվածի զինյալների դեմ Իսրայելի ռազմական գործողությանը: Իսրայելն օդից ու ծովից հարվածներ է հասցնում Գազայի հատվածին՝ ի պատասխան այնտեղից իսրայելական քաղաքների ու բնակավայրերի հրթիռակոծության: Իսրայելական ռազմական գործողության հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 98-ի: Կա նաև 670 վիրավոր:

Լիբանանից արձակված հրթիռն ընկել է սահմանային Մետուլա քաղաքի մոտ, ինչից հետո իսրայելցի զինվորականները հարվածել են այն տեղանքին, որտեղից արձակվել է հրթիռը: Վերջին տարիներին Իսրայելի հյուսիսը քանիցս հրթիռակոծվել է Լիբանանի տարածքից, ուր գործում է Իսրայելի ամենազորեղ հակառակորդներից շիական «Հզբոլլահ» շարժումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031