
ՄԱԿ ԱԽ-ը պատրաստվում է արտահերթ նիստի՝ կապված Գազայի հատվածի դեպքերի հետ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ՄԱԿ ԱԽ-ին իրազեկելու է Գազայի հատվածում իսրայելա-պաղեստինյան հակամարտության էսկալացիայի մասին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զոհերի թվի աճի ֆոնին ստեղծված իրավիճակը որակել է որպես վտանգավոր ու անկայուն:
Բան Կի Մունը երեկ հանդիպել է ՄԱԿ ԱԽ-ում նախագահողի (հուլիսին ՄԱԿ ԱԽ-ում նախագահում է Ռուանդան) հետ և կոչ է արել արտահերթ նիստ գումարել Մերձավոր Արևելքի հարցերով: Նման պահանջ են ներկայացրել նաև ՄԱԿ-ում արաբական մի շարք երկրների դեսպանները:
Իսրայելի բանակն արդեն իսկ հայտնել է նախորդ գիշեր Գազայի հատվածում 322 թիրախ խոցելու մասին, ընդհանուր առմամբ, այս շաբաթ նրանց թիրախում է գտնվել Գազայի հատվածում գտնվող 750 օբյեկտ: