Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան 30.000 զինծառայող է կենտրոնացրել Իրաքի հետ սահմանին

Al Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբաիան 30.000 զինծառայող է տեղակայել Իրաքին սահմանակից շրջաններում, ինչը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Իրաքի կառավարական զորքերը հեռացել են տարածաշրջանից:

Իրաքյան բանակի ստորաբաժանումները երեկ հրաման են ստացել Սիրիայի ու Սաուդյան Արաբիայի հետ սահմաններից հետ քաշվելու մասին: Հեռուստաալիքի տրամադրության տակ են հայտնվել Քերբելայի մոտից անապատի միջոցով 2500 զինծառայողի նահանջի մասին կադրերը:

Սիրիայում ու Իրաքում գործող «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորումը հունիսի 29-ին հայտարարել է իր վերահսկած տարածքներում «իսլամական խալիֆայության» ստեղծման մասին:

Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին հայտարարել է, որ իրաքյան բանակն աստիճանաբար վերադարձնում է զինյալների կողմից գրաված քաղաքների նկատմամբ իր վերահսկողությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս