Բաքվում պաշտոնապես փակվել է NDI-ի գրասենյակը. աղբյուր

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկվանից սկսած՝ պաշտոնապես փակվել է Բաքվում ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) գրասենյակը: Այս մասին գործակալությանը հայտնել են Վաշինգտոնում նրա իրազեկ աղբյուրները:

Գրասենյակն իր գործունեությունը փաստացիորեն դադարեցրել էր մարտին, այն բանից հետո, ինչ Ադրբեջանի իշխանություններն այդ կառույցին մեղադրեցին Ադրբեջանի կառավարության դեմ երիտասարդության քայքայիչ ակցիաները ֆինանսավորելու մեջ:

Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, իսկ նրանից առաջ էլ՝ իրավապահ մարմինները հայտարարեցին, որ երիտասարդների խումբը NDI-ի գումարներով Ադրբեջանում պատրաստում էր «Արաբական գարուն»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում NDI-ի գործունեությունը վտանգի տակ հայտնվեց այն բանից հետո, ինչ ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևն իր եռամսյա լրագրողական հետաքննության արդյունքներով NDI-ին մեղադրեց Ադրբեջանում «Ֆեյսբուքյան հեղափոխություն» իրականացնելու փորձի մեջ: 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031