Բաժիններ՝

Խուսափել փողոցային առևտրից, չգնեք արևի տակ վաճառվող կրեմային հրուշակեղեն, ձու, սունկ, ձուկ

Հաշվի առնելով շոգ եղանակները, սեզոնի ռիսկայնությունը և ՍԱՊԾ «թեժ գծով» ստացվող ահազանգերը ՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում հնարավորինս խուսափել փողոցային առևտրից օգտվելուց, մասնավորապես՝ չգնել արևի տակ վաճառվող կրեմային հրուշակեղեն, ձու, սունկ, ձուկ և ձկնամթերք:

Կրեմային արտադրանքի պահման համար անհրաժեշտ է -2–ից +4OC ջերմաստիճան: Կրեմային հրուշակեղենի իրացումը տարվա շոգ եղանակին +20OC-ից բարձր պայմաններում արգելվում է:

Ձվի պահման համար անհրաժեշտ է 0-ից +20OC աստիճան: Ձվի պիտանելիության ժամկետը 25 օր է: Անհրաժեշտ է խուսափել անհայտ ծագման, առանց մակնշման և առանց անվտանգությունը հավաստող փաստաթղթի առկայության հավկիթ գնելուց:

Ձուկը համարվում է շուտ փչացող սննդամթերք, և այն պետք է պահել ու վաճառել սառնարանային պայմաններում: Պաղեցրած ձկնամթերքը պահվում է -2-ից 0OC ջերմաստիճանում՝ առավելագույնը 48 ժամ:

Պաղեցրած, ինչպես նաև պահածոյացված ձկնամթերքի վաճառքը փողոցում արգելվում է:

Սնկի իրացումն իրականացվում է հատուկ պայմաններում, և դրսում` արևի տակ, վաճառվող սունկը կարող է առողջական խնդիրների առաջացման պատճառ հանդիսանալ: Այս սննդատեսակը պետք է վաճառվի անվտանգությունը հավաստող փաստաթղթով:

Բնակչությանը հորդորում ենք նաև զերծ մնալ փողոցում՝ արևի ճառագայթների տակ, վաճառվող ձմերուկ գնելուց: Ձմերուկը վաճառակետերում պետք է պահել հարթակների կամ բրեզենտի վրա: Խախտելով պահման պայմանները՝ փողոցում՝ արևի ճառագայթների տակ, ասֆալտի վրա դրված, վաճառելիս ասֆալտից թունավոր նյութերը կարող են անցնել ձմերուկի մեջ, և այն օգտագործելիս կարող են առաջանալ թունավորումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս