
Կարլ Բիլդտն այցելում է Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա

Արբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտն այսօր ժամանում է Վրաստան: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ը:
Բիլդտի վրացական այցը կայանում է նրա տարածաշրջանային շրջագայության շրջանակներում, որի ընթացքում նա հունիսի 30-ից մինչև հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում այցելելու է նաև Մոլդովա և Ուկրաինա:
Թբիլիսիում Բիլդտը հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահի, վարչապետի, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ: Այցից առաջ լրագրողների հետ զրույցում Բիլդտը հայտարարել է, որ Ասոցացման համաձայնագրի կիրառումը Վրաստանի առջև բացում է նոր հնարավորություններ:
Կարլ Բիլդտը և Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հանդիսանում են «Արևելյան գործընկերություն» ծրագրի նախաձեռնողները, որի իրագործումը մեկնարկել է 2009 թվականին: