Բաժիններ՝

Որոնք են զբոսաշրջիկների համար ամենաթանկ երկրները Եվրոպայում. հետազոտություն

Եվրոստատի տվյալների հիման վրա Coldiretti ընկերությունն ուսումնասիրություն է իրականացրել, համաձայն որի Իտալիան համարվում է զբոսաշրջության համար ամենաթանկ երկիրը Եվրոպայում, հաղորդում է La Repubblica-ն: Հաշվետվության մեջ նշվում է, որ Իտալիայում հյուրանոցների եւ ռեստորանների գները 10%-ով ավելի թանկ են, քան եվրոպական մյուս երկրներում:

Այս ամռանը զբոսաշրջիկների համար ամենահարմարավետ երկիրը լինելու է Չեռնոգորիան. չնայած զարգացած զբոսաշրջային հատվածին, հյուրանոցների եւ ռեստորանների համար հանգստացողները 37% -ով ավելի քիչ կվճարեն, քան եվրոպական մյուս երկրներում: Խորվաթիայում զբոսաշրջիկների տնտեսումը կկազմի 26%, Պորտուգալիայում` 23%, Թուրքիայում` 22%:

Եվրոպան նախկինի պես մնում է զբոսաշրջային գլխավոր ուղղությունը. 2013 թվականին ամենամեծ ժողովրդականություն է վայելել Իսպանիան, երկրորդ տեղում եղել է Հունաստանը, ապա` Մալթան եւ Պորտուգալիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս