Վրաստանը 2017 թվականից կունենա արհեստավարժ զինված ուժեր. Գարիբաշվիլի
Грузия Online պորտալի փոխանցմամբ` Վրաստանը 2017 թվականից կունենա արհեստավարժ զինված ուժեր: Այս մասին Բաթումում անցկացված անվտանգության ու պաշտպանական հարցերով միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին.
«Վրաստանի զինված ուժերը նվաճել են հասարակության վստահությունը, աճել է խաղաղապահ առաքելություններում զինծառայության անցնելու ցանկացողների թիվը: Մենք հպարտանում ենք նրանով, որ Վրաստանի զինված ուժերը համապատասխանում են ՆԱՏՕ-ի չափորոշիչներին:
Վրաստանը մեծ ներդրում է ունեցել այդ նպատակին հասնելու համար: 1600 զինծառայող զինծառայություն է կրելու Աֆղանստանում` մինչև խաղաղապահ առաքելության ավարտը: 160 զինծառայող ուղարկվել է ԿԱՀ` ԵՄ-ի առաքելությանն աջակցելու համար: Վրաստանը կլինի ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերը»: