Իրաքյան բանակը գրավել է Տիկրիտը և պատրաստվում է գրոհել Մոսուլը
BBC-ի փոխանցմամբ` Իրաքի կառավարությունը հայտարարել է, որ երկրի զինված ուժերը վերադարձրել են Տիկրիտ քաղաքի նկատմամբ վերահսկողությունը, որը սուննի զինյալները գրավել են ավելի քան երկու շաբաթ առաջ:
Պետական ԶԼՄ-ների հաղորդմամբ` սպանվել է «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» (ISIL) արմատական խմբավորման ավելի քան 60 զինյալ: Ապստամբներն իրենց հերթին հայտնել են, որ Տիկրիտում ծավալվել են կատաղի մարտեր, սակայն հասկացնել են տվել, որ հարձակումն ավարտվել է անհաջողությամբ:
Եթե հաստատվի Տիկրիտի վրա իրաքյան բանակի վերահսկողության հաստատման մասին տեղեկատվությունը, ապա դա կլինի իրաքյան բանակի առաջին հաջողությունը` սկսած այն բանից հետո, ինչ հունիսի սկզբին ISIL-ն Իրաքի հյուսիսում գրավեց զգալի տարածքներ:
Իրաքի կառավարությունը հայտարարել է, որ իրաքյան բանակը պատրաստվում է հարձակում գործել երկրի խոշոր քաղաք Մոսուլի վրա, որը նույնպես գտնվում է ISIL-ի վերահսկողության ներքո: