Զաքիր Հասանովը հրաման է արձակել տասնապատիկ պատասխան տալ գնդակոծություններին. աղբյուր

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը երեկ հրաման է արձակել «հայկական կողմի գնդակոծություններին տասնապատիկ պատասխան տալու» մասին:

Այս մասին գործակալությանը հայտնել են նրա հուսալի աղբյուրները: Նշվում է, որ վերջին շրջանում լարված իրավիճակ է տիրում շփման գծում, մշտապես խախտվում է հրադադարի ռեժիմը:

Սրանից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ շփման գծում իրականացվող դիվերսիաներն արգելակում են բանակցային գործընթացը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30