ԿԺԴՀ-ը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է հրթիռներ արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Հարավկորեական Yonhap լրատվական գործակալության փոխանցմամբ` ԿԺԴՀ-ը փոքր հեռահարության հրթիռներ է փորձարկել: Հրթիռները Կորեական թերակղզու արևելյան ծովափից արձակվել են Ճապոնական ծովի ուղղությամբ:
Scud տիպի հրթիռը, որի հեռահարությունը կազմում է 500-600 կիլոմետր, արձակվել է հարավկորեական Կանվոնդո նահանգի Վոնսան քաղաքից ոչ հեռու: ԿԺԴՀ-ը հրթիռային նախորդ փորձարկումներն իրականացրել է հունիսի 26-ին:
Այդ օրը ԿԺԴՀ-ը Ճապոնական ծովի ուղղությամբ արձակել էր փոքր հեռահարության երեք հրթիռ: Մինչ այդ էլ ԿԺԴՀ-ը հրթիռային փորձարկումներ էր իրականացրել գարնանը: Մարտի 26-ին նա փորձարկել էր միջին հեռահարության երկու հրթիռ:
Բացի այդ, մեկ ամսվա ընթացքում ԿԺԴՀ-ի զինվորականներն արձակել էին փոքր հեռահարության մի քանի տասնյակ հրթիռ: Այդ փորձարկումները համընկել էին Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի կողմից իրականացվող ամենամյա մասշտաբային զորավարժությունների հետ: