Զոհված զինվորի մորն ակցիայի վայրից հիվանդանոց են տեղափոխել (տեսանյութ). epress.am
epress.am-ի փոխանցմամբ՝ զոհված զինծառայող Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանը, այսօր ՀՀ կառավարության մոտ անցկացվող ակցիայի ժամանակ իրեն վատ է զգացել և շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Մինչ ինքնազգացողության վատանալը, Մուրադյանը Epress.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է, որ ինքը նյարդայնացել է, երբ ՀԱԲ-ի Անո ներկայացած մի կին մոտեցել է իրեն ու ասել, որ Վալերի Մուրադյանի թաղման օրը «Զինվոր» հասարակական կազմակերպությունների համագործակցության իրավապաշտպան համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը (հայտնի է Մառոզ մականունով) ՊՆ-ին խնդրել է գումար փոխանցել Մուրադյանների ընտանիքին ինչպես թաղման ծախսերը հոգալու, այնպես էլ բնակարան գնելու համար, և վերջիններս ընդունել են դա։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: