Հայաստանում որպես խոշտանգման ժամանակակից զենքեր կիրառվում են առօրյայում օգտագործվող իրերը՝ ջրով լի պլաստիկ շիշ, տոպրակ…(լուսանկարներ)
Այսօր նշվում է խոշտանգումների զոհերի պաշտպանության միջազգային օրը: Օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչներին ազատազրկված անձինք պատմել են, որ Հայաստանում որպես խոշտանգման ժամանակակից զենքեր կիրառվում են առօրյայում օգտագործվող իրերը՝ գիրք, մատյան, ջրով լի պլաստիկ շիշ, պոլիէթիլենային տոպրակ, դույլ, ձեռնաշղթա…
Օմբուդսմենի ինստիտուտի Բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմը (ԲԿԱՄ) ստեղծվել է խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հնարավոր դրսևորումները կանխելու նպատակով:
ՀՀ Մարդուիրավունքներիպաշտպան