Բաժիններ՝

Բաղրամյան 26-ը սպասում է հաշմանդամ օդաչուների մահվա՞նը (տեսանյութ)

«Սկսածը ավարտելու ենք, կատարեք ձեր խոստումը, պրն նախագահ». այս և համանման պաստառներով այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրին հաշմանդամ օդաչուները: «Մի 8» ուղղաթիռի բորտմեխանիկ, հաշմանդամ Մաքսիմ Հակոբյանը 168.am-ին հայտնեց, որ տարիներ շարունակ պայքարում են, սակայն՝ անարդյունք: Ըստ նրա՝ 2004-ին, երբ «Հայկական ավիաուղիները» լուծարվեցին, սնակության կառավարիչ նշանակվեց, որ պետք է գույքը վաճառվեր և պարտքերը մարեին և ամբողջ գույքը տարօրինակ ձևով օտարվեց, բայց գումար չառաջացավ, հաշմանդամներին բաժին չհասավ:

«Անցել է արդեն 94 ամիս, 130 հոգոց մնացել է 48 հոգի: Մարդիկ տարիքով են՝ 60-անց, 70-անց, 80-անց: Փոխհատուցում չկա, բժշկի էլ չեն կարողանում դիմել: Դատական բոլոր ատյաններն անցել ենք: Հասկացել ենք մի բան՝ ամեն ինչ սկսվում ու ավարտվում է Բաղրամյան 26-ից: Բոլորն ասում են ՝ դուք ճիշտ եք, բայց ոչինչ չի փոխվում: Ի՞նչ է, սպասում են, որ մնացած 48-ն էլ մահանա՞ն»,- ասաց Մ.Հակոբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս