Բաժիններ՝

Հակերները կոտրել են Հայաստանի մարզպետարանների կայքերը. hetq.am

hetq.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ մարզպետարանների կայքերը հասանելի չեն: Ադրբեջանականական հակերային եւ անվտանգության թիմը (www.anti-armenia.org), ինչպես ծանուցում է կայքերում տեղադրված հակերների հաղորդագրությունը, կոտրել է ՀՀ բոլոր մարզպետարանների պաշտոնական կայքէջերը:

Բոլոր մարզպետարանների պաշտոնական կայքերում տեղադրված է նույնաբովանդակ հոլովակ ու հաղորդագրություն. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթից հատված՝ համեմված Ադրբեջանի զինուժի կադրերով եւ «Հունիսի 26-ը Ադրբեջանի զինված ուժերի օր» գրությունը:

Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հերմինե Վարդանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ մինչև ընդմիջումը կայքը գործում էր, այն խափանվել է ընդմիջման ընթացքում: Ըստ Հ. Վարդանյանի՝ կայքի նկատմամբ կողմնակի միջամտություններ զգացել են դեռևս մայիսի երկրորդ շաբաթվանից, երբ կայքից, օրինակ, անհետացել են որոշ լուսանկարներ:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս