Աշնանը քաղաքական հետաքրքիր իրադարձություններ են սպասվում. «Իրատես de facto»
«Աշնանը ներքաղաքական հետաքրքիր իրադարձություններ են սպասվում: Այն, որ քառյակն ակտիվանալու է, արդեն հայտնի է, բայց մեկ այլ «հոսքագիծ» էլ է բացվելու»,- գրում է «Իրատես de facto» թերթը՝ ավելացնելով.
«Մեր տեղեկություններով, այս ընթացքում երկար լռած, ստվերում եղած ուժերը մտադիր են համախմբվելու եւ նոր ճակատ ձեւավորելու: Թե այս ալյանսը ինչ երանգ ու կողմնորոշում կունենա, դեռ պարզ չէ, քանի որ հնարավոր ակտիվացման մասին խոսում են քաղաքական տարբեր դիրքորոշում ունեցող ուժերի ներկայացուցիչներ: Իսկ ում դեմ ու ինչ նպատակով է այս միավորումը ձեւավորվելու, դեռեւս չի ուրվագծվում, բացի այն, որ կրելու է «ընդդիմություն» անունը »:
Ամբողջությամբ կարդացեք «Իրատես de facto»-ի այսօրվա համարում։