«Ժառանգություն»-ում սպասում են Րաֆֆիին, իսկ նա հանգստանում է Սևանում. «Ժողովուրդ»

«Ժառանգություն» կուսակցությունը հունիսի 28-ին համագումար է հրավիրել։ Ու թեև այդ կուսակցության ներկայացուցիչները համագումարին ընդառաջ բազմաթիվ հարցեր ունեն` ուղղված իրենց առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, կան նաև որոշ տարակարծություններ` շատ հարցերում, այնուամենայնիվ, նա հաճախ չի լինում կուսակցությունում, որպեսզի հարցեր տրվեն»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.

««Ժառանգության» շատ ներկայացուցիչներ սպասում են, որ հենց համագումարի օրը իրենց հուզող հարցերը տան Ր. Հովհաննիսյանին: Հավելենք, որ մինչ կուսակցականները կոնկրետ հարցերի պատասխանի են սպասում Ր. Հ.ովհաննիսյանից, «Ժողովուրդ»-ի թղթակիցը հանգստյան օրերին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդին հանդիպեց Սևանա լճի ափամերձ ռեստորանային համալիրներից մեկում` ընտանիքի անդամների հետ միասին»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս