Լավրովի այցը լույս չի սփռել ՀՀ-ի՝ Եվրասիական միությանը միանալու հարցի վրա. «Առավոտ»
«Օրեր առաջ Բաքու ժամանած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կիրակի օրվանից պաշտոնական այցով Երևանում էր»,- գրում է «Առավոտ» թերթը՝ ավելացնելով.
«Հատկանշական է, որ Լավրովի հետ Երևան էր ժամանել նաև ԵԱՀԿ ՄԽ-ում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը։ Սա, թերևս վկայում է, որ Լավրովը ՀՀ իշխանությունների հետ ԼՂ կարգավորման գործընթացի առնչությամբ ինչ-որ հարցեր է քննարկել։ Լավրովի երևանյան այցը լույս չի սփռել Հայաստանի՝ Եվրասիական միությանը միանալու հարցի վրա։
Նախագահականի հաղորդագրությունից տեղեկանում էինք, որ Լավրովն ու Նալբանդյանը քննարկել են Եվրասիական տնտեսական ինտեգրացիային Հայաստանի միանալու գործընթացները։ Լավրովը հույս է հայտնել, որ «այսօր լավ լուրեր կստացվեն Սոչիից, որտեղ անցկացվում են համապատասխան խորհրդատվություններ»։
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։