Ինչո՞ւ են Վստրեչի Ապերին տարել ԱԱԾ. «Հրապարակ»

«Հանցագործ աշխարհում հայտնի Վստրեչի Ապերին` Արամ Վարդանյանին անցած ուրբաթ բերման ենթարկելը ժամանակային առումով համընկավ գողականների դեմ ոստիկանական ռեյդերի հետ, որի ընթացքում խուզարկություններ էին արվել, ապա քրեական հեղինակություններ բերման ենթարկվել»,-գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Արամ Վարդանյանին բերման ենթարկելը, սակայն կապ չունի ոստիկանության գործողությունների հետ: Նրան տարել են ԱԱԾ, մի քանի ժամ պահել են ու բաց թողել: Տեղեկացված աղբյուրները հայտնում են, որ Վստրեչի Ապերին հարցեր են տվել մեկ այլ քրեական հեղինակության` Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության վերաբերյալ:

«Հրապարակ»-ը գործով կալանավորված Տիգրան Ասատրյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանից փորձել է պարզել, թե ինչ կապ ունի Թևոսիկի եղբոր սպանության հետ Վստրեչի Ապերը»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30