Բաժիններ՝

Ավտոմեքենան ընկել է Դավիթաշենի ձորը

Հունիսի 23-ին, ժամը 22.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի ձորն ավտոմեքենա է ընկել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Գոլֆ» մակնիշի 34 MQ 339 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել էլ. սյանը և մոտ 3 մետր գլորվել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 1993 թ. ծնված Ա. Հ.-ն, ուղևորներ` 1993 թ. ծնված Մ. Զ.-ն և 1993 թ. ծնված Ս. Շ.-ն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարեցրել գազի արտահոսքը:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս