«Ռ. Քոչարյանն էլ է դեմ եղել, որ ընդդիմությանը վերահսկողություն տրվի, իսկ էներգետիկայի նախարարությունը հայտարարություն կանի». ԳԱԼԱ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը yerkir.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է «Որոտան ՀԷԿՀ»-ի վաճառքին:

ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այս դիտարկումներին, նշեց. «Առաջին կետի հետ կապված կլինեն մասնագիտական մեկնաբանություններ, ասել ենք, որ դեմ չենք, որ ԱԺ չմտնի եւ այլն, իսկ մասնագիտական մեկնաբանությունները այն, ինչ ինքը ասել էր, որ հայկական կողմը կապ չունի դրա հետ, համաձայնագրի հետ կապված դրան մասնագետները կանդրադառնան, էներգետիկայի նախարարությունը կտա պատասխան, որպեսզի մասնագիտական լինի, որպեսզի քաղաքական մեկնաբանություններ չտան»,- նշեց Վահրամ Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է քառյակի այն պահանջներից մեկին, թե ընդդիմությանը պետք է օժտել վերահսկողական լծակներ, ինչի անհրաժեշտությունը տեսնում է նաեւ Ռոբերտ Քոչարյանը, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Բայց ժամանակին նույն հարցը բարձրացվել է, եւ այն ժամանակ նման համաձայնություն չի եղել, ընդհակառակը՝ այդ նույն բանը, ինչ մենք ենք ասում, առանց պատասխանատվություն կրելու ինչ է նշանակում վերահսկողություն: Ժամանակին իրենք էին նույն բանն ասում, թե ինչ վերահսկողություն առանց պատասխանատվության»,- գտնում է ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավարը: ՀՀԿ-ն համաձայն չէ ընդդիմությանը վերահսկողական լծակներ տրամադրելուն, եւ ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ ժամանակին Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմը եւս դեմ են եղել այդ ամենին:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս