ԵԽԽՎ-ի Բյուրոն հավանության է արժանացրել Ադրբեջանի մասին բանաձևի նախագիծը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ-ի Բյուրոն Ստրասբուրգում ընթացող այսօրվա նիստում հավանության է արժանացրել «Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի նախագահություն. ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում մարդու իրավունքները հարգելու տեսանկյունից» բանաձևի նախագիծը:

Այն պատրաստել է իռլանդացի պատգամավոր Մայքլ Մակնամարան: Սրանից հետո փաստաթուղթը պետք է ներկայացվի ԵԽԽՎ-ի՝ իրավական հարցերով ու մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովին՝ բանաձևի վրա հետագա աշխատանքներ տանելու համար:

Ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը հայտարարել է, որ բանաձևի նախագծում կոչ է պարունակվում ազատ արձակել REAL շարժման առաջնորդ Իլգար Մամեդովին, իրավապաշտպան Անար Մամեդլիին, NIDA շարժման ակտիվիստներին:

Միևնույն ժամանակ ԵԽԽՎ-ի ամառային նսաշրջանում չի դիտարկվելու Ադրբեջանում քաղբանտարկյալների գծով զեկուցողի ինստիտուտի վերականգնման հարցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30