
Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Հունիսի 23-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13229149 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 965 մլն դրամ, որից մրցակցային` 950 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 15 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 490 715 747 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.4848 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.5100 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 3 գործակալ: