Բաժիններ՝

Իրանի ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել է PKK-ի իրանական թևի զինյալների ոչնչացման մասին

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը երեկ հայտարարել է, որ իր զորքերը ոչնչացրել են քուրդ զինյալների խմբին, երբ վերջինս փորձել է Իրաքի սահմանից մուտք գործել երկրի տարածք.

«Ահաբեկիչների խումբը փորձել է հատել սահմանը և ներթափանցել երկրի տարածք: Եվ այնուամենայնիվ, նրանց չի հաջողվել անել դա՝ շնորհիվ իրանցի զինծառայողների զգոնության»:

Գեներալը չի հայտնել, թե որքան զինյալ է սպանվել: Փոխարենը նա հայտարարել է, որ նրանք բոլորն էլ հանդիսացել են քրդական PEJAK (PKK-ի իրանական թև) ծայրաղեկական խմբավորման անդամներ:

Փուրդաստանը հավելել է, որ ծայրահեղականների խմբի մոտ հայտնաբերվել է մեծ քանակությամբ պայթուցիկ նյութ, ինչը, ամենայն հավանականությամբ, նախատեսված է եղել Իրանի տարածքում դիվերսիա անցկացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30