Բաժիններ՝

Բրազիլիայի գործող նախագահը որոշել է վերընտրվել պետության ղեկավարի պաշտոնում

BBC News-ի փոխանցմամբ՝ Բրազիլիայի գործող նախագահ Դիլմա Ռուսեֆն առաջադրվելու է երկրորդ անգամ: Իշխող «Դեմոկրատական աշխատանքային» կուսակցությունը պաշտոնապես նրա թեկնածությունն է առաջադրել հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում:

Ռուսեֆը կուսակցության համագումարում խոստացել է նոր ազդակ հաղորդել կառավարության վարած սոցիալական քաղաքականությանը՝ սկսած 2003 թվականից: Բրազիլիայի կառավարությունը վստահեցնում է, որ այդ քաղաքականության շնորհիվ 10 միլիոն մարդ հրաժեշտ է տվել աղքատությանը:

Բրազիլիայի պատմության մեջ առաջին կին նախագահը պատասխանել է բազմաթիվ բրազիլացիների քննադատություններին՝ կապված ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու հարցում խոշոր ծախսեր կատարելու համար: Ռուսեֆը հայտարարել է, որ Աշխարհի առաջնության հետ կապված՝ ենթակառուցվածքների մեջ ներդրումներ անելն անհրաժեշտ է երկրի զարգացման համար:

Բրազիլիայում ընթացող ֆուտբոլային մրցաշարի ժամանակ նրա բազմաթիվ քաղաքներում չեն դադարում բողոքի զանգվածային ակցիաները՝ ընդդեմ իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս