Իրանն Իրաքին է վերադարձրել նրան պատկանող 130 մարտական ինքնաթիռ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իրանն Իրաքին է վերադարձրել նրան պատկանող 130 մարտական ինքնանթիռ: Այս մասին հայտարարել է Իրաքի զինված ուժերի գլխավոր հրամանատարության խոսնակ, գեներալ Քասիմ Աթան:

Գեներալն ընդգծել է, որ Իրանի վերադարձրած մարտական ինքնաթիռների վրա տեղադրվելու է ժամանակակից սպառազինություն, ինչից հետո դրանք կկիրառվեն «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ: Աթան, սակայն, չի մանրամասնել, թե Իրանը երբ է վերադարձրել տվյալ ինքնաթիռները:

Ընդգծվում է, որ 1990 թվականին Քուվեյթը գրաված Սադդամ Հուսեյնի գլխավորած Իրաքի ղեկավարությունն ԱՄՆ-ի առաջնորդությամբ դաշնակցային ուժերի հարձակումից առաջ մեծ թվով քաղաքացիական ու մարտական ինքնաթիռներ տեղափոխվել են Իրան:

Տեսանյութեր

Լրահոս