Մեդվեդևն արգելել է Տաջիկստանի քաղաքացու անձնագրով Ռուսաստան մուտք գործելը
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է Տաջիկստանի Հանրապետության քաղաքացու անձնագրով Ռուսաստան մուտք գործելու վրա արգելք դնող որոշումը: Համապատասխան փաստաթուղթն այսօր հրապարակվել է Ռուսաստանի կառավարության կայքում:
2014 թվականի հունիսի 17-ի որոշմամբ՝ Տաջիկստանի քաղաքացիները Ռուսաստան մուտք կգործեն ու դուրս կգան միայն արտասահմանյան, ծառայողական, դիվանագիտական, ծովայինի անձնագրերով:
Ավելի վաղ Տաջիկստանից Ռուսաստան կարող էին ժամանել իրենց երկրի անձնագրի կամ ծննդյան վկայականի (երեխաների դեպքում) հիման վրա: Որոշումը պետք է ուժի մեջ մտնի 2015 թվականից ոչ ուշ: