Ալի Խամենեին Իրաքի ճգնաժամի պատասխանատվությունը դրել է ԱՄՆ-ի վրա

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին Իրաքի ճգնաժամի պատասխանատվությունը երեկ դրել է ԱՄՆ-ի ու արևմտյան այլ երկրների վրա: Խամենեին հանդես է եկել նաև հարևան երկրում ռազմական միջամտություն անցկացնելու դեմ.

«ԱՄՆ-ը դժգոհ է Իրաքի ներկայիս գործընթացներից, խորհրդարանական ընտրությունների արդյունքներից ու ընտրությունների ժամանակ քաղաքացիների մեծ ակտիվությունից, որոնք ընտրել են ժողովրդական ներկայացուցիչներին: ԱՄՆ-ը հուսով է գերակայել Իրաքում և իշխանության բերել նրանց, ովքեր կհնազանդվեն իրեն»:

Տեսանյութեր

Լրահոս