
Չինացի միլիարդատերը Նյու Յորքում համատեղ ճաշի է հրավիրել 1000 ամերիկացի աղքատի

The South China Morning Post-ի փոխանցմամբ՝ չինացի միլիարդատեր Չեն Գուանբյաոն 1000 ամերիկացի աղքատի հրավիրել է Նյու Յորքի Կենտրոնական այգում ճաշել իր հետ:
Գործարարը հայտարարել է, որ ցանկանում է այդ անսովոր քայլով փոխել հարուստ չինացիների մասին ամերիկացիների կարծիքը և միաժամանակ իր հայրենակիցներին ցույց տալ մեծահոգության օրինակ: Ակցիան նշանակված է հունիսի 25-ին:
Միլիարդատերը համապատասխան հայտարարությունը տեղադրել է ամերիկյան առաջատար պարբերականներում: Ակցիայի բոլոր մասնակիցներին խոստացել են ոչ միայն անվճար հյուրասիրություն, այլև՝ նվեր՝ յուրաքանչյուրի համար 300 դոլար գումարով ծրար:
Փոխարենը նրանք պետք է լսեն Չենի կատարմամբ We Are The World երգը: Միլիարդատերը հայտարարել է, որ ճաշն իր վրա կարժենա մոտ մեկ միլիոն դոլար: Ներկա դրությամբ նրա հրավերին արդեն իսկ արձագանքել է 250 մարդ: Միլիարդատերն ակնկալում է, որ մնացածը դրական պատասխան կտան առաջիկա օրերին: