Պորոշենկոն ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է արել օգնել պետական սահմանի վրա վերահսկողությունն ուժեղացնելու հարցում
Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է արել Ուկրաինային օգնել երկրի պետական սահմանի վրա վերահսկողությունն ուժեղացնելու հարցում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ Պորոշենկոն այդ մասին հայտարարել է երեկ երեկոյան՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում:
Պորոշենկոն խաղաղության իր պլանի սկզբունքների թվում նշել է սահմանին 10 կիլոմետրանոց բուֆերային գոտու ձևավորումը, ապօրինի զինված միավորների դուրս բերումը, ապօրինի գրավված բոլոր վարչական շենքերի ազատումը, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքների վերականգնումը, ինչպես նաև կենտրոնական հեռուստաալիքների ու ռադիոկայանների աշխատանքների վերականագնումը:
Պորոշենկոն ընդգծել է նաև իշխանության ապակենտրոնացման անհրաժեշտությունը, վաղաժամ ՏԻՄ ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Մերկելն աջակցություն է հայտնել Պորոշենկոյի խաղաղության պլանի իրագործմանը: