Դավութօղլուն Ռասմուսենի հետ քննարկել է Իրաքի հարցը

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը Անկարայում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Իրաքի վերջին զարգացումները, ինչը մասնավորապես վերաբերում է Մոսուլում Թուրքիայի հյուպատոսությունը գրավելուն:

Նրանք շեշտադրում են կատարել թուրք պատանդների շուտափույթ ազատ արձակման վրա: Ռասմուսենը հույս է հայտնել, որ թուրք պատանդները մոտ ժամանակներս ազատ կարձակվեն անվնաս:

Ռասմուսենը հայտարարել է, որ իրենք մեծապես հետևում են Իրաքի վտանգավոր զարգացումներին ու անընդունելի են համարում Մոսուլում Թուրքիայի հյուպատոսության վրա հարձակվելը:

Դավութօղլուն վերին աստիճանի կառուցողական է որակել Ռասմուսենի հետ հանդիպումը: Նրա խոսքերով՝ հանդիպման ժամանակ իրենք քննարկել են նաև 2014 թվականի սեպտեմբերի սկզբին Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգը և գնահատական են տվել Աֆղանստանի վերջին դեպքերին:

Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Հյուսիսային Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի, Բալկանների ու Ուկրաինայի հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս