Բաժիններ՝

Իրաքում զինյալները գնդակահարել են կառավարական զորքերի 1700 շիա զինծառայողի. մամուլ

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալները հայտարարել են, որ գնդակահարել են իրենց գերի ընկած Իրաքի կառավարական զորքերի 1700 զինծառայողի:

Որպես դրա ապացույց՝ իսլամականներն իրենց կայքերից մեկում տեղադրել են լուսանկարներ, որոնցում երևում է, թե ինչպես են քաղաքացիական հագուստով մի խումբ տղամարդիկ նախ ինքնաձիգների ներքո ինչ-որ տեղ ուղղորդում գերիներին, ապա բեռնատարներով տեղափոխում են նրանց: Վերջին լուսանկարներում պատկերված մարդիկ գլխի շրջանում ունեն հրազենային վնասվածքներ:

Զինյալների խոսքերով՝ իրենք գնդակահարել են Իրաքի հյուսիս-արևմուտքում գերեվարած շիա զինվորներին: Բաղդադի իշխանությունները չեն հաստատել այդ տեղեկատվությունը: Սակայն Սելահ ադ-Դինի նահանգապետ Ահմեդ Աբդուլլահ ալ-Ջիբուրին հայտարարել է, որ զինյալները գերեվարել են հարյուրավոր զինվորների ու ռազմաօդային ակադեմիայի կուրսանտների և շուտով հաշվեհարդար են տեսել նրանց հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս