
Բաքվում բողոքի ակցիա է կազմակերպվել՝ ընդդեմ հայկական պատվիրակության այցի (լուսանկարներ)

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության» մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացրել հայկական պատվիրակության Բաքու այցելելու դեմ: Այս մասին հայտնում է Yeni Musavat թերթը:
Ակցիան անցկացվել է Four Seasons հյուրանոցի առջև, ուր հանգրվանել է հայկական պատվիրակությունը: Ոստիկանությունը ցրել է ակցիայի մասնակիցներին ու խլել է նրանց պաստառները: Հայկական պատվիրակությունը Բաքվում մասնակցում է ՆԱՏՕ ԽՎ-ի Rose-Roth սեմինարին: