Իրանը կտրականապես դեմ է Իրաքում ԱՄՆ-ի ռազմական միջամտությանը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Մարզիյե Աֆհամը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը կտրականապես դեմ է Իրաքում ԱՄՆ-ի ռազմական միջամտությանը՝ կապված իրաքյան վերջին զարգացումների հետ:

Աֆհամի խոսքերով՝ Իրանը մեծ ուշադրությամբ հետևում է Իրաքի զարգացումներին կարծում է, որ ահաբեկչական հարձակումները կապված են Իրաքում անցկացված խորհրդարանական վերջին ընտրությունների հետ, որոնց արդյունքներն անցանկալի են եղել մի շարք երկրների համար:

Աֆհամի խոսքերով՝ միջազգային հանրությունը պետք է աջակցի Իրաքի կառավարությանը՝ ահաբեկչական ու արմատական խմբավորումների վտանգը վերացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30