Բաժիններ՝

Ուկրաինայի ՊՆ-ը խոստացել է մոտ ժամանակներս փակել ՌԴ-ի հետ ողջ սահմանն ու ստեղծել բուֆերային գոտի

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը հայտարարել է, որ առաջիկա օրերին իրենք կփակեն Ռուսաստանի հետ սահմանը. «Ուկրաինայի նախագահը հստակ առաջադրանքներ է տվել այդ կապակցությամբ, և մենք դրանք կկատարենք ողջ ծավալով:

Սահմանապահները մեզ հետ միասին մոտ ժամանակներս մեր վերահսկած գոտում կվերականգնեն Պետական սահմանային ծառայության օբյեկտները: Բառացիորեն մի քանի օր անց մենք մեր զինված ուժերի ստորաբաժանումներով կփակենք (Ռուսաստանի հետ) ողջ պետական սահմանը և կստեղծենք բուֆերային գոտին:

Ներկա դրությամբ Ուկրաինան փակել է արևելյան սահմանի գրեթե 250 կիլոմետրանոց հատված»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս