Բաժիններ՝

Ռուսաստանն այսօրվանից արգելել է Ուկրաինայից կարտոֆիլ ներկրելը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանն այսօրվանից արգելել է Ուկրաինայից կարտոֆիլ ներկրելը: Россельхознадзор-ը դա պատճառաբանել է ուկրաինական կարտոֆիլում քանիցս կլոր որդեր հայտնաբերելու հետ: Մինչև հունիսի 16-ը Ռուսաստան ներկրված ուկրաինական կարտոֆիլն անցել է կարանտինային ուժեղացված վերահսկողություն:

Ուկրաինայի պետական մաքսային ծառայության տվյալներով՝ 2014 թվականի հունվար-մայիս ամիսներին Ռուսաստան է արտահանվել ավելի քան մեկ միլիոն դոլարի կարտոֆիլ (ուկրաինական կարտոֆիլի բոլոր մատակարարումների 92.9 տոկոսը):

2013 թվականին Ուկրաինայից Ռուսաստան կարտոֆիլի արտահանումը կազմել է 1.1 միլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30